Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը կիսվել է Հրապարակի նյութով, որում համեմատական է տարվում նոր իշխանության և ՀՀԿ֊ի միջև՝ խաշ ուտելու օրինակի վրա

13 Հունվար, 2019 19:57
Հեղինակ՝ Վազգեն Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանը կիսվել է Հրապարակի նյութով, որում համեմատական է տարվում նոր իշխանության և ՀՀԿ֊ի միջև՝ խաշ ուտելու օրինակի վրա

Օգտատեր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը կիսվել է Հրապարակի նյութով, որում համեմատական է տարվում նոր իշխանության և ՀՀԿ֊ի միջև՝ խաշ ուտելու օրինակի վրա։ Իհարկե նյութն աբսուրդային է, բայց պոստում ըստ իս կա էլ ավելի աբսուրդային պնդում։ Վարչապետը պնդում է, որ ի տարբերություն ՀՀԿ֊ի, իրենք այդօրինակ լրատվականներին (Հրապարակի պես) կանտռոլի տակ չեն պահում։ Աբսուրդը այստեղ ոչ միայն այն է, որ Հրապարակը արդեն տարիներ շարունակ ինչ ուզում գրում է, այլ նաև այն, որ այս լրատվականի գլխավոր խմբագիրը պատգամավոր Ալեն Սիմոնյանի զոքանչն է, ում տանը՝ ըստ նույն Ալեն Սիմոնյանի խոսքի, վարչապետը թաքնվում էր, երբ ընդհատակ էր անցել։

Էդ, ո՞նց ա տենց լինում, Նիկոլ ջան, ոնց որ ինչ֊որ բան խառնում ես, թագավոր ջան»։

 

Լրահոս

Դիտել ավելին