Կարևոր իրադարձություններ

Լարսը փակ է բեռնատար մեքենաների համար

13 Հունվար, 2019 16:02
Լարսը փակ է բեռնատար մեքենաների համար

 Հունվարի 13-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ փակ:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: 

 

Լրահոս

Դիտել ավելին