Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում հանցագործ խմբավորման ձերբակալված անդամների թվում ՀՀ քաղաքացիներ կան

11 Հունվար, 2019 21:35
Իսպանիայում հանցագործ խմբավորման ձերբակալված անդամների թվում ՀՀ քաղաքացիներ կան

Իսպանիայում հանցավոր խմբավորման ձերբակալված անդամների թվում ՀՀ երկու քաղաքացի կա: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ խումբը զբաղվում էր պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիայով: Ձերբակալվել են, ընդհանուր առմամբ, 83 կասկածյալներ, այդ թվում` 28 պրոֆեսիոնալ խաղացողներ:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը մշտադիտարկում է իրադարձությունները եւ սերտ համագործակցում է իշխանությունների հետ այս գործով:

 

Լրահոս

Դիտել ավելին