Կարևոր իրադարձություններ

«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել

11 Հունվար, 2019 15:52
«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել

Այսօր Երևանի «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածինը մահացել է : Ըստ շրջանառվող լուրերի դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով:

Shabat.am-ին Ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ Հունվարի 11-ին ժամը 00:55-ի սահմաններում հաղորդագրություն է ստացվել, որ «Գրիգոր Նարեկացի»  ծննդատանը նորածինը մահացել է բժիշկների մեղքով: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փորձաքննությունը շարունակվում է, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լրացուցիչ մանրամասներ կհաղորդվեն փորձաքննության արդյունքում պարզելուց հետո,- նշեցին Ոստիկանության լրատվության բաժնից:

Նշենք, որ ավելի վաղ երեխայի հայրը հայտնել էր, որ նորածնի մահվան մեջ մեղադրում են նշված ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Արման Մարգարյանին։

 

Լրահոս

Դիտել ավելին