Կարևոր իրադարձություններ

«Այս համաներումը ցմահ ազատազրկվածների համար ոչ մի նոր բան չբերեց և ոչինչ չփոխեց»

11 Հունվար, 2019 13:15
«Այս համաներումը ցմահ ազատազրկվածների համար ոչ մի նոր բան չբերեց և ոչինչ չփոխեց»

Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ Հայաստանում կիրառվեց համաներում:

Իսկ թե ի՞նչ է փոխել մեծ համաներումը ցմահ դատապարտյալների գործերում, այս մասին Shabat.am լրատվականը զրուցեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ, ով անդրադառնալով թեմային՝ նշեց.

« Համաներման անունը մեծ դրեցին մեր իշխանությունները: Ես չեմ կարծում, որ դա մեծ համաներում էր: Այս համաներումը ցմահների համար ոչ մի նոր բան չբերեց և ոչինչ չփոխեց՝ չնայած, որ ցմահ դատապարտյալները շատ մեծ ակնկալիքներ ունեին՝ դիմումներ էին հղել վարչապետին, արդարադատության նախարարին:Բյաց նրանց հույսերը մնացին չկատարված: Թեև ես նախարարի՝ Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում էի ունեցել,նախարարը ինձ ասել էր, որ ցմահերի համար հատուկ փաթեթներ են պատրաստում,թե պետք է վերանայվեն նրանց գործերը, թե պետք է պայմանական վաղաժամկետով ազատվեն, ներում շնորհվի: Ինչ-որ մոտեցումներ ունեին այդ հարցում: Նա ինձ այդ մասին ասել էր շուրջ երեք ամիս առաջ, բայց դրանից հետո որևէ խոսակցություն այդ մասին չկա: Եվ եթե նախարարը մոռացել է այդ մասին, ես այս հրապարակումով կուզեի հիշեցնել և հարցնել՝ ի՞նչ է արվում ցմահ դատապարտյալների խնդիրները լուծելու համար: Նաև նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սպանությունների դեպքում համաներումը չի կիրառվելու: Ուրեմն և՛ վարչապետը, և՛ արդարադատության նախարարը շատ լավ տեղյակ են, որ կան անարդար դատապարտվածներ հենց ցմահների մեջ, մասնավորապես կընդգծեի զինվորական գործերը, և իզուր էր վարչապետը նման հայտարարություն անում: Մենք՝ ունենալով այսպիսի դատական համակարգ և շատ լավ իմանալով, թե ինչպես են զինվորական գործերը կոծկվում, պետք չէր նման հայտարարություն անել կամ պետք էր անել, բայց ոչ թե տուժեին դրանից նաև այլոք, որոնք ամբողջ այդ տարիների ընթացքում փորձել են պայքարել և արդարության հասնել, բայց չեն հասել»:

 

Լրահոս

Դիտել ավելին