Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    549,5
    557,5

  • RUB

    7,5
    7,75

Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Վարդենիսում

11 Հունվար, 2019 11:36
Արտակարգ դեպք Վարդենիսում

Հունվարի 9-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.40-ին, «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1998 թ. ծնված Նորիկ Բ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Նորիկ Բ.-ն և 1987 թ. ծնված Հարություն Մ.-ն 1969 թ. ծնված Արսեն Ս.-ի տանը արևային էներգիայով տաքացվող ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո հյուրասենյակում վերցրել են բազմոցի կողքին դրված, Արսեն Ս.-ի անվամբ հաշվառված որսորդական հրացանը, և փողի մեջ փամփուշտի առկայությունը ստուգելիս կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ Նորիկ Բ.-ին պատճառվել է մարմնական վնասվածք:

Հրացանն առգրավվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին