Կարևոր իրադարձություններ

«Դիլիջան ազգային պարկ»-ից ծառահատումներ կատարած թեղուտեցին հայտնաբերվել ու ձերբակալվել է. (տեսանյութ)

11 Հունվար, 2019 10:27
«Դիլիջան ազգային պարկ»-ից ծառահատումներ կատարած թեղուտեցին հայտնաբերվել ու ձերբակալվել է. (տեսանյութ)

Դիլիջան Ազգային պարկում ծառահատումներ կատարելու համար օրերս բարձրացած աղմուկին ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ նախքան տեսանյութի հրապարակումը, արդեն իսկ ոստիկանությունն ունեցել է ահազանգ՝ հատված ծառերի մասին: Միայն թե ըստ ահազանգի հատվել էին 15 կանգուն թաց ծառեր, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատվել են 18 կանգուն թաց ծառեր:

Ոստիկանությունը բացահայտել է ծառահատումները կատարողին: Նա Թեղուտի բնակիչ, 1985 թ. ծնված Գագիկ Ղամբարյանն է, տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նշել, որ ծառերը հատել է նոյեմբերի 29-ին:

Պետությանը ընդհանուր առմամբ պատճառվել է 5 մլն 550 հազար դրամի վնաս, Գագիկ Ղամբարյանը ձերբակալված է:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին