Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

11 Հունվար, 2019 10:10
Հեղինակ՝ Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

Աժ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։ Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8 (տես՝ https://www.armstat.am/file/doc/99511863.pdf)։ Խոսքը տարվա միջին գնաճի մասին է և ոչ թե ծայրակետային։ Հայ սպառողը 2018-ին ապրանքների ու ծառայությունների համար վճարել է 2.5% ավելի, քան 2017-ին։ Մինչդեռ ոչ 1.8-ով և ոչ էլ 2.5-ով ուրախանալ չի կարելի (վերջին տարիներին, դժբախտաբար, գնաճը միշտ էլ ցածր է եղել)։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4.5-6% գնաճ։ Ցածր գնաճը 2018-ին ցածր տնտեսական աճի (5-5.5%) պատճառներից մեկն է։ Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին