Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք նախկին իշխանությունը կկարողանա օգտագործել իր լծակները

10 Հունվար, 2019 23:51
Արդյո՞ք նախկին իշխանությունը կկարողանա օգտագործել իր լծակները

Նորընտիր խորհրդարանի պատգամավորներն այսօր հանդիսավոր կերպով ստացան իրենց մանդատները և առաջիկա օրերին կմեկնարկի ԱԺ առաջին նիստը: Իսկ թե, ի՞նչ դեր ունեն այսօրվա քաղաքական դաշտում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, այս մասին  Shabat.am  լրատվականը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ:

 « Միշտ էլ եղել է այդպիսի ժամանակաշրջան, որ խորհրդարանից դուրս  եղել են ինչ- որ քաղաքական ուժեր, որոնք չեն եղել խորհրդարանում, բայց եղել են նաև ռեալ ընդդիմություն: Այսինքն սա չի նշանակում, որ նրանք, ովքեր խորհրդարանում չեն եղել այդ պահին, նրանք ռեալ ընդդիմություն չեն:

Հիմա այլ իրավիճակ է՝ հասարակությունը կամ քաղաքական շրջանակները  չեն ընկալում այն քաղաքական ուժերին, ովքեր որ հիմա խորհրդարանում են, և ըստ օրենքի համարվելու են ընդդիմություն, որպես հենց ռեալ ընդդիմություն: Կարծում եմ՝ այս առումով թերևս առաջին դեպքն է, երբ  գոնե նոր խորհրդարանի  մեկնարկին,  այն քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանում են և պոտենցիալ ընդդիմություն պետք է լինեն, առայժմ այդպիսին չեն ընկալվում առհասարակ: Ժամանակը ցույց կտա, որքանով նրանք կլինեն ընդդիմություն: Ինչ վերաբերում է այժմյան արտախորհրդարանական ուժերին, կարծում եմ՝ աստիճանաբար  նոր քաղաքական ուժեր էլ են ձևավորվում, այնպես որ իրական ընդդիմության պակաս, որը գտնվում է արտախորհրդարանական դաշտում՝ չի լինելու, որովհետև բավականին լուրջ մրցակցություն է գնալու հենց արտախորհրդարանական և առհասարակ ընդդիմադիր դաշտի համար, քանի որ այս հեղափոխական գործընթացների վերջնական արդյունքներից հետ, այնուամենայնիվ լուրջ բաց մնաց, թե ի վերջո ինչ է լինում ընդդիմադիր դաշտում:  Մենք մոտակա ամիսներին ականատես ենք լինելու այդ սեգմենտի ՝ ընդդիմադիր դաշտի ձևավորմանը:

 Մեր այն դիտարկմանը, թե նախկին իշխանությունը ուներ բավականին շատ լծակներ, այժմ այն կկարողանա՞ իր լծակներն օգտագործել և  որպես արտախորհրդարանական ուժ, ի՞նչ դերակատարում կունենա, զրուցակիցը պատասխանեց.

«Այդ լծակները ըստ էության ֆինանսական լծակներն էին,   մարդկային, վարչական ռեսուրսներն էին: Հասկանալի է,  որ վարչական ռեսուրսները հիմա աստիճանաբար թուլացել են: Պարզ է, որ համենայն դեպս բացահայտ կերպով հանրապետականների վրա վարչական ռեսուրս չկա և դա ցույց տվեցին նաև ընտրության արդյունքները:

Ֆինանսական ռեսուրս ասելով մենք նկատի ունենք մեծահարուստների կամ օլիգարխների՝ այդ թվում նաև կրիմինալ տարրերի ռսուրսները: Դրանք իհարկե զգալիորեն պակասել են:  Գոնե ամենախոշորները ,կարծում եմ, իշխանափոխությունից հետո փորձում էին նոր տանիքներ իրենց համար գտնել և ոմանք կարծես թե լավ էլ գտել են, մնացածներն էլ ժամանակի ընթացքում եթե չեն էլ գտել՝ կգտնեն:

Պարզ է , որ ինչ-որ բաներ պահպանվել են, ինչ-որ բաներ կփորձեն ակտիվացնել, ուժեղացնել, բայց չեմ կարծում, որ մենք կարող ենք համեմատություններ տեսնել նախկինի և այժմյան ռեսուրսների միջև, քանի որ մի մասը արդեն չկան, մի մասը իշխանությունների վերահսկողության տակ են մտել: Մնացել են նաև որոշ  կապեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ , բայց պետք է նշել նաև, որ  նրանք էլ հաշվի են նստում ռեալ գործոնների հետ՝ երկրի ներսում, կամ էլ պետք է ունենան իրենց սեփական հետաքրքրությունները, որպեսզի փորձեն օգտագործել  երկրի ներսում եղած  հին դաշնակիցներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին