Կարևոր իրադարձություններ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացնում

10 Հունվար, 2019 22:05
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացնում

«Խմբակցության քննարկում է եղել, եղել է հարցուպատասխան, քննարկվել են ներքին օրակարգային  հարցեր, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե ինչ են քննարկել խմբակցության նիստի ժամանակ:

«Հիմա փոքր ընդմիջում է, որից հետո տեղի կունենա վիճակահանությունը, ենթադրում եմ՝ սենյակների հետ կապված, և զուտ տեխնիկական հարցերը կքննարկվեն»,- ասաց պատգամավորը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է խմբակցության նիստին, բայց ընդմիջումից հետո պատգամավորները քննարկումները կշարունակեն առանց նրա:

«Խմբակցության հարցերն են քննարկվել: Վարչապետը լսել է խմբակցությանը, խմբակցությունն իր կարծիքն է հայտնել: Կարելի է ասել՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել: Թեմաները, որոնք արծարծվել են, բազմաթիվ են՝ արտաքին, ներքին, ԱԺ աշխատանքին վերաբերող: Քննարկվել է գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:




 

 

Լրահոս

Դիտել ավելին