Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,43
    7,68

Կարևոր իրադարձություններ

 

ՄԻԵԴ-ը Լապշինի գործով Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել

10 Հունվար, 2019 20:22
ՄԻԵԴ-ը Լապշինի գործով Ադրբեջանի դեմ դատական գործընթաց է սկսել

«Ստրասբուրգի Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Բաքվի բանտում գտնվելուս ժամանակ իմ նկատմամբ իրականացված մահափորձի, կտտանքների մասով ներկայացված ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Լապշինը:

Նրա խոսքով՝ այդ մասին տեղեկություն է տարածել «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությունը, ապա նորությունը հրապարակել են նաև որոշ ընդդիմադիր ԶԼՄ-ներ, և այժմ, բլոգերի խոսքով, Ադրբեջանի իշխանությունները չեն կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել:

«Տեսնենք՝ ինչ կծնեն մոտակա օրերին»,- հավելել է Լապշինը: Նա նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան:

Հիշեցնենք, որ Լապշինը 2016-ին Ադրբեջանի հարցման համաձայն ձերբակալվել էր Բելառուսում: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել՝ առանց իր թույլտվության Արցախ այցելելու պատճառով: 2017-ի փետրվարին Լապշինը հատուկ չվերթով, անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Մինսկից Բաքու էր տեղափոխվել: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանը բլոգերին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման: 2017-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը նրան ներում էր շնորհել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին