Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում 5 մետր բարձրությամբ ձնահյուսքը ծածկել է գյուղը

10 Հունվար, 2019 19:52
Գերմանիայում  5 մետր բարձրությամբ ձնահյուսքը ծածկել է գյուղը

Գերմանիայի հարավում, բավարական Ալպերում ձնահյուսքը՝ 5 մետր բարձրությամբ ծածկել է գյուղը։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Ինչպես հաղորդում է DW-ն, տեղի ոստիկանությունը տեղեկացրել է, որ բարեբախտաբար տուժածներ չկան։ Ձյան առատ տեղումներ են նաեւ Ավստրիայում։ Գերմանիայում եւ Ավստրիայում վերջին օրերին «Բենիամին» ցիկլոնի բերած ձյան առատ տեղումները 9 մարդու մահվան պատճառ է դարձել։ Շատ բնակավայրերում չկա էլեկտրականություն, փակ են ճանապարհները։ Որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված։ Լեռնադահուկային առողջարանները եւ հանգստավայրերում կազմակերպվել է տարհանում։ Ձյան տեղումները բավական առատ են նաեւ Չեխիայի եւ Սլովակիայի լեռնային շրջաններում։ Լեհաստանում եղանակային այս պայմանների հետեւանքով մոտ 2000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Ձյան տեղումները կդադարեն միայն այս շաբաթավերջին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին