Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու իմաստ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան

10 Հունվար, 2019 17:34
ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու իմաստ չեմ տեսնում. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր չեն ստորագրի: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր կստորագրեն ու ԲՀԿ-ն որոշ նախարարների և մարզպետների պորտֆելներ կունենա կառավարությունում, Միրզոյանը պատասխանեց. «Ոչ»:

Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ հաշվի առնելով «Իմ քայլը» խմբակցության մեծամասնություն լինելը` այդպիսի հուշագիր ստորագրելու իմաստ չկա:

«Ես իմաստ չեմ տեսնում»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին