Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը

09 Հունվար, 2019 18:21
ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը

Հունվարի 1-ի առավոտյան Կարագանդայում սպանության մեջ կասկածվող հայազգի Նարեկ  Գուրուրյանը հայտնաբերվել  և ձերբակալվել է ՌԴ-ում. այս մասին հայտնում է  NUR.KZ կայքը` հղում անելով Ղազախստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալմաս Սադուբաևին: 

Ներկայումս որոշվում է Գուրուրյանին Ղազախստան արտահանձնելու հարցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն. Գուրուրյանը տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել է, որ մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չի սպանել:  Նա նշել է, որ պատրաստ է հանձնվել իրավապահներին, միայն թե ապահովեն իր անվտանգությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին