Կարևոր իրադարձություններ

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ կունենա

09 Հունվար, 2019 12:08
Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ կունենա

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեն նոր ղեկավար կունենա: Հռիփսիմե Գրիգորյանը, ով ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել էր կոմիտեի նախագահ, ներկայացված կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովում՝որպես «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ընտրվում է նախարարի առաջարկով՝ վարչապետի որոշմամբ: «Այս պահին դեռ թեկնածություններ չեն քննարկվում, քանի որ կառավարության կազմը ձևավորված չէ»,-ասել է նա:

Հռիփսիմե Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարքեթինգի խթանման վարչության խորհրդական։Կոմիտեի նախագահի պաշտոնում նա փոխարինում էր Զարմինե Զեյթունցյանին։

 

Լրահոս

Դիտել ավելին