Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի ՆԳՆ-ն արձագանքել է հայ կասկածյալի տեսաուղերձին

08 Հունվար, 2019 13:02
Ղազախստանի ՆԳՆ-ն արձագանքել է հայ կասկածյալի տեսաուղերձին

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հունվարի 1-ին Կարագանդայում կատարված սպանության գործով հետախուզման մեջ գտնվող հայազգի կասկածյալի տեսաուղերձը

«Հետախուզման գործի շրջանակում ոստիկանները ստուգել են նրա հնարավոր գտնվելու վայրերը: Համացանցում նրա տեսաուղերձի հայտնվելուց ու իրավապահներին հանձնվելու պատրաստակամություն հայտնելուց հետո կասկածյալի հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների կոնտակտները: Սակայն առ այսօր որևէ մեկը կապի դուրս չի եկել»,-նշել է ՆԳՆ ղեկավարը:

Նա հավելել է, որ ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ, համապարփակ հետաքննություն: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին