Կարևոր իրադարձություններ

Կարագանդայում դանակահարության դեպքի գործով ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով

07 Հունվար, 2019 20:14
Կարագանդայում դանակահարության դեպքի գործով ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայկական անուններով

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքն անդրադարձել է Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքին։

Տեղեկություններ են հրաարակվել այն մասին, որ կասկածյալների անուն-ազգանունները փոփոխվել են։ Ըստ հեռուստաալիքի տվյալների, հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, մինչդեռ հաջորդ օրը ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են տիպիկ հայկական: 

Հայտնի է, որ դանակահարության գործով երեք մարդ է կալանավորվել: Կարագանդայի շրջանային դատարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սոխակ Մալխասյանի, Թորգոմ Մալխասյանի և Կաիր Նադիրբեկովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: 


 

 

Լրահոս

Դիտել ավելին