Կարևոր իրադարձություններ

Վրաստանում խոզի գրիպից մահվան 9-րդ դեպքն է գրանցվել

07 Հունվար, 2019 18:21
Վրաստանում խոզի գրիպից մահվան 9-րդ դեպքն է գրանցվել

Վրաստանում 40-ամյա կինը խոզի գրիպի (H1N1) 9-րդ զոհն է դարձել, հաղորդում է Rustavi 2 հեռուստաալիքը:


Հեռուստաալիքի տվյալներով՝ կինն օրեր առաջ սուր շնչառական վարակով և թթվածնի անբավարարությամբ հոսպիտալացվել էր: Չնայած բուժմանը՝ նա հունվարի 6-ին մահացել է:


Վրաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր բնակիչներին պատվաստվել գրիպի դեմ և հետևել հիգիենայի կանոններին:


Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրել է, որ երկրում համաճարակ չկա: Նրա խոսքով՝ հունվարի 7-ի դրությամբ Վրաստանում կա 162 լաբորատոր հաստատված դեպք, որոնցից 158-ը H1N1 վիրուսով վարակման դեպքեր են:

 

Լրահոս

Դիտել ավելին