Կարևոր իրադարձություններ

«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են արվել (տեսանյութ)

07 Հունվար, 2019 11:09
«Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են արվել (տեսանյութ)

 «Բնապահպանի տուն»  ֆեյսբուքյան էջն ահազանգում է, որ «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ են արվել: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

««Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ տնօրինությունը տեսախցիկների առաջ բազմիցս կրկնել է, որ իրենց մոտ ծառահատումներ չկան, կա միայն թափուկի՝ քամատապալ ծառերի հավաքում, որն իրենց անմիջական հսկողության տակ է ամեն վայրկյան: 

Իսկ հիմա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերը նշված քամատապալ ծառերը և դրանց առաջացման տարբերակներից ընդամենը մեկը: Այս վիդեոն արվել է «Դիլիջան» ազգային պարկի Փիշիկ տեղամասում: Կտրվել են բացառապես մեծ, թանկանոց և կահույքի համար հարմար ծառեր: Սրանք օրվա հացի կարոտ գյուղացու, տաքանալու համար կտրվող ծառեր չեն: 

Այս ամենը չի արվել մեկ օրում կամ մի քանի օրում: Սա երկարատև գործողության արդյունք է, և մեզ շատ է հետաքրքրում, թե ինչպես տնօրինությունը չտեսավ ու հենց ամենասկզբում չկանգնեցրեց այս ավերածությունը: Այստեղ աշխատել է մեծ, կազմակերպված հանցախումբ և բավականին շատ տեխնիկա: Նորից ենք կրկնում, որ նրանք չեն արել այս ամենը մի քանի ժամում կամ մեկ օրվա մեջ:
Մնացածը թող արդեն ոստիկանությունը պարզի»,-ասված է գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին