Կարևոր իրադարձություններ

Պատգամավոր ընտրվելուց հետո որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում. Դավիթ Գևորգյան

05 Հունվար, 2019 11:41
Հեղինակ՝ Դավիթ Գևորգյան
Պատգամավոր ընտրվելուց հետո որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում. Դավիթ Գևորգյան

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո հոտո որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

Դավիթ Գևորգյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո առաջարկ ստացա շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում: Հաշվի առնելով թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ դրանից հետո հանդիպումներին, անձնական նամակներով մարզի բազմաթիվ բնակիչների ցանկությունը այս հարցի հետ կապված, ինչպես նաև սկսածս ծրագրերը շարունակելու և նորերը կյանքի կոչելու մտադրությունս` որոշեցի շարունակել մնալ Արագածոտնի մարզպետի պաշտոնում:

Կուտակված խնդիրները ահռելի ծավալների են, միջոցները խիստ սահմանափակ են և ամեն օր անհնարինը հնարավոր դարձնելու պայքարի մեջ ենք ողջ թիմով: Լավ գիտակցելով մեր ուսերին դրված բեռը` պարտավոր ենք արդարացնել ՀՀ քաղաքացու սպասելիքները:

Հաջողություն եմ մաղթում թե՛ գործադիրում մնացող, թե՛ օրենսդիր գնացող մեր թիմին»:

 

Լրահոս

Դիտել ավելին