Կարևոր իրադարձություններ

«Կիսագրագետ ելույթները, որ լրատվամիջոցները շատ լուրջ տարածում էին, վերջացան» «Հին Երևան»-ի հեղինակը՝ Կառավարության որոշման մասին

29 Դեկտեմբեր, 2018 20:41
«Կիսագրագետ ելույթները, որ լրատվամիջոցները շատ լուրջ տարածում էին, վերջացան» «Հին Երևան»-ի հեղինակը՝ Կառավարության որոշման մասին

Կառավարությունը որոշում է կայացրել հանրային գերակա շահ ճանաչել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը:

Կառավարության «ծայրահեղ քայլի» մասին Shabat.am-ը զրուցել է «Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի հետ:

«Իրացման աշխատանքներն առանց գերակա շահի հնարավոր չէր անել: Կիսագրագետ ելույթները, որ լինում էին, լրատվամիջոցներն էլ շատ լուրջ տարածում էին, ամեն ինչ վերջացավ և եկավ օրենսդրական դաշտ»:

Ըստ նախագծի՝ որոշումը հնարավորություն է տալիս ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով, մասնավոր ներդրումների հաշվին, Երևանի կենտրոնից կվերացվի կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը, և հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Արդյո՞ք այս որոշումից հետո գործընթացը կարագանա:

«Հանդիպումներ դեռ չեն եղել, ինչպես առաջ էր, հիմա էլ այդ նույն հինգ տարի ժամանակահատվածը մնալու է ուժի մեջ: Մի հատվածը մենք սկսել ենք տեղացիների հետ, արդեն ավարտում ենք: Եկող տարի ամռանը երևանցիները կտեսնեն այս ծրագրի մի կտորը և պատկերացում կկազմեն, թե ամբողջ ծրագիրն իրենից ինչ է ներկայացնում»:

 

Լրահոս

Դիտել ավելին