Կարևոր իրադարձություններ

Վթարվել է Երևան-Աշտարակ երթուղին սպասարկող երթուղայինը

28 Դեկտեմբեր, 2018 13:20
Վթարվել է Երևան-Աշտարակ երթուղին սպասարկող երթուղայինը

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ գյուղի գլխավոր մուտքի մոտ, բախվել են Opel մակնիշի NG 671 համարանիշի և Газель մակնիշի 32 34 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բոլոր վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը, հրամանաարի տեղակալ Հայկ Դավթյանը և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանը, և մինչ նա դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին