Կարևոր իրադարձություններ

Դոն Պիպոն՝ իրեն մեղավոր չճանաչելու մասին. Ժողովուրդ»

27 Դեկտեմբեր, 2018 09:57
Դոն Պիպոն՝ իրեն մեղավոր չճանաչելու մասին. Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո միաժամանակ, սակայն տարբեր քրեական գործերի շրջանակներում կալանավորվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանն ու գործարար Արթուր Ասատրյանը` դոն Պիպոն:

Ասատրյանը, որ կալանավորվեց ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Ասատրյանը նշել է, թե իրեն մեղավոր չի համարում: Ավելին` նա հիշեցրել է, որ իր դեմ էին ժամանակին մահափորձ կազմակերպել:

Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների` մահափորձը պատվիրել էր Արտյոմ Կանևսկոյ անունով հայտնի քրեական հեղինակությունը: «Ես հանցանք չեմ գործել: Մարդիկ են եկել, ուզել են սպանել ինձ: Էդպես ասում են: Ամեն ինչ պարզ, արդար ձևով գրված է, ժողովուրդը տեսել է: Տեսաք` ինչ արձագանք ունեցավ: Մարդիկ ասում էին` եթե նույնիսկ ինքը` այսինքն ես, նման բան եմ արել, սխալ չեմ արել. չէ՞ որ եկել էին ինձ սպանելու: Համենայնդեպս, չեմ արել նման բան: Եթե արած էլ լինեի, դա էլ հանցանք չէր լինի, որովհետև ես ընդամենը կանխած կլինեի սպանությունը»,- ասաց նա»:

 

Լրահոս

Դիտել ավելին