Կարևոր իրադարձություններ

Զարուհի Փոստանջյանը կպաշտպանի «Սասնա ծռեր»-ի շահերը

26 Դեկտեմբեր, 2018 15:42
Զարուհի Փոստանջյանը կպաշտպանի «Սասնա ծռեր»-ի շահերը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստի ժամանակ Պավել Մանուկյանը հայտարարեց, որ միջնորդում են, որ իրենց շահերի պաշտպանության համար ներգրավվի «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, իրավաբան Զարուհի Փոստանջյանը: 

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակեյանը Պավել Մանուկյանին հարցրեց, թե հենց այս պահի՞ց են ցանկանում, որ պաշտպանությունը Զարուհի Փոստանջյանը ստանձնի, Պավել Մանուկյանը դրական պատասխան տվեց: 

«Դուք գիտեք դահլիճում գտնվող անձանց վերաբերյալ իմ կարծիքն ու դիրքորոշումը և մեր մտերիմ հարաբերությունները։ Ես ցանկանում եմ իրենց իրավունքները պաշտպանել»,- լրագրողների հետ զրույցում նշեց Փոստանջյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին