Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487,5

  • EUR

    549,5
    557,5

  • RUB

    7,5
    7,75

Կարևոր իրադարձություններ

 

Շիրակի ու Արմավիրի մարզերում յուրացման դեպքեր են բացահայտվել

24 Դեկտեմբեր, 2018 18:14
Շիրակի ու Արմավիրի մարզերում յուրացման դեպքեր են բացահայտվել

 Ոստիկանությունը ներկայացրել է վերջին մի քանի օրերի ոստիկանության բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել մի շարք յուրացումներ ու չարաշահումներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Մասիսի բաժնի ծառայողների հետ, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արևաբույր համայնքի նախկին ղեկավարը օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2014 թվականից, նույն գյուղի մի բնակչի հրամանագրել է որպես համայնքապետի տեղակալ, այնուհետև՝ առաջատար մասնագետ, սակայն վերջինս պատշաճ աշխատանքի չի եկել և չի կատարել աշխատանքային գործառույթները, նրա փոխարեն աշխատանքն արել են համայնքապետարանի այլ աշխատակիցները:

Հրամանագրված քաղաքացու անվամբ համայնքապետարանի բյուջեից դուրս է գրվել շուրջ 4.370.000 դրամ որպես աշխատավարձ և պետությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Յուրացման փաստով մեկ այլ օպերատիվ տեղեկություն ոստիկանություն ստացվել է Շիրակի մարզից: 
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կառուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Աշոցքի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը օգտագործելով պաշտոնական դիրքը, 2015 թվականին որպես բակապահ է ձևակերպել եղբոր կնոջը, իսկ 2017-ից 2018 թվականներին որպես օպերատոր է ձևակերպել որդուն: 

Նրանք իրականում աշխատանքի չեն գնացել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 2.000.000 դրամը յուրացվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:
Հաջորդ դեպքն էլ արձանագրվել է Արմավիրի մարզում:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կառուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ և ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Դաշտ համայնքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը 2013-ից մինչև 2018 թվական դպրոցի պահակի հաստիքին հրամանագրել է իր որդուն, նա աշխատանքի չի գնացել և նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 3.590.000 դրամը յուրացվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ յուրացման կամ վատնման հատկանիշներով:

Կատարվում է քննություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին