Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Ավանում հնչած կրակոցների մասին

24 Դեկտեմբեր, 2018 11:18
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Ավանում հնչած կրակոցների մասին

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում դեկտեմբերի 23-ի երեկոյան Ավանում տեղի ունեցած կրակոցների մասին:

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.15-ին, նշված տան մոտ, 32-ամյա Վահրամ Մանվելյանն իրեն ամրակցված «MR 43» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է նշված տան ուղղությամբ, հայհոյել:

68-ամյա Հենրիկ Ն.-ն դիտողություն է արել Վ. Մանվելյանին, նա էլ դիտավորությամբ նշված հրացանից կրակել է Հենրիկ Ն.-ի ոտքերին, որը ժամը 22.00-ին «զույգ ստորին վերջույթների բազմաբեկոր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 21.45-ին Վահրամ Մանվելյանը դեպքի վայրից բերման է ենթարկվել, որի ընթացքում ոտքով հարվածել եւ դիտավորությամբ կոտրել է ՊՊԾ թիվ 29 պարեկային ավտոմեքենայի դռան ապակին:

Դեպքի վայրից հայտնաբերվել է 20 պարկուճ:

Հանցագործության գործիք հրացանն առգրավված է:

Վահրամ Մանվելյանը ձերբակալվել է:

Նշանակվել են ԴԲՓ, դատաձգաբանական, դատաքիմիական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին