Կարևոր իրադարձություններ

Թռչնաբույծների միությունը հերքել է սննդային ձվից դեֆիցիտ առաջանալու լուրերը

22 Դեկտեմբեր, 2018 14:50
Թռչնաբույծների միությունը հերքել է սննդային ձվից դեֆիցիտ առաջանալու լուրերը

 Այն լուրերը, թե Հայաստանում սննդային ձվի դեֆիցիտ է առաջանալու, Թռչնաբույծների միությունը հերքել է:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է.

«Թռչնաբույծների Միությունը հայտնում է, որ անհիմն լուրեր են տարածվում հանրապետությունում սննդային ձվի դեֆիցիտ առաջանալու մասին: Պաշտոնապես հերքում ենք նման լուրերը և հայտնում, որ 10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերների կողմից ներկայումս արտադրվում և շուկա է հանվում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու (առանց գյուղացիական տնտեսությունների):

Նշված քանակությունը և ունեցած ռեզերվները ամբողջությամբ ապահովում են սպառողական շուկայի օրվա և նախատոնական առևտրի պահանջարկը՝ չբարձրացնելով ներկայումս գործող ձվի բացթողման գները:

Միաժամանակ խնդրում ենք մեծածախ ու մանրածախ իրացնողներին արհեստականորեն չբարձրացնելու ձվի վաճառքի գները, հաշվի առնելով մատակարարման բավարար քանակները և տեղական արտադրողների կողմից ձվի գնի չբարձրացման մասին երաշխիքները»:

 

Լրահոս

Դիտել ավելին