Կարևոր իրադարձություններ

Երևանում երեխաներ են վրաերթի ենթարկվել

20 Դեկտեմբեր, 2018 14:04
Երևանում երեխաներ են վրաերթի ենթարկվել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, ինչի հետևանքով վերջինս հարվածից հպվելով Ամիրյան փողոցի լուսացույցի տակ կանգնած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային` ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ժամը 09.55-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Նույն օրը՝ ժամը 16.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին