Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանն այլևս չի լինի Սփյուռքի նախարարը

19 Դեկտեմբեր, 2018 22:06
Մխիթար Հայրապետյանն այլևս չի լինի Սփյուռքի նախարարը

«Ես այլևս չեմ լինելու Սփյուռքի նախարար, ինձ կտեսնեք 7-րդ գումարման Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր»,- այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

«Քաղաքական թիմի կողմից քննարկվում է Սփյուռքի նախարարության լինել, չլինելու հարցը: Ես իմ կարծիքը բազմիցս հայտնել եմ, որ կա՛մ Սփյուռքի նախարարությանը տալիս ենք լայն հնարավորություններ, և այն ունենամ է շատ մեծ լծակներ, կա՛մ Սփյուռքի նախարարությունն ուղղակի կցվում է որևէ գերատեսչության: Այս պահին մանրամասներ չեմ կարող ներկայացնել, այդ ամենը քննարկման փուլում է»,-հավելեց Հայրապետյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին