Կարևոր իրադարձություններ

ԱԺ աշխատակազմն այս օրերին խառն է, նախկինները սենյակներն են դատարկում՝ «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին․ «Հրապարակ»

19 Դեկտեմբեր, 2018 08:30
ԱԺ աշխատակազմն այս օրերին խառն է, նախկինները  սենյակներն են դատարկում՝ «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ աշխատակազմն այս օրերին խառն է, նախկինները  սենյակներն են դատարկում՝ «ոչ մի աթոռ» հակված չեն թողնել նորերին։ Ըստ մեր աղբյուրների՝ անգամ սենյակների կահավորման հարցով զբաղվում է Փաշինյանը։ «Իմ քայլն» առաջին հարկից կբարձրանա «էլիտար» հարկ՝ դահլիճի կողքի աշխատասենյակները․ դեռ որոշված չէ, թե որ թեւում։ Բացի 27 նոր պատգամավորների դարդուցավից՝ աթոռներ, համակարգիչներ, ավտոմեքենաներ, գլխացավանք է նաեւ լրագրողների հավատարմագրումը՝ 1-շաբաթյա ժամկետում։ Նախորդ տարիներին տեւում էր 1 ամիս։ Ընդ որում, դա արվում է քարի դարի սկզբունքով՝ առձեռն 2 լուսանկար, խմբագրությունից կնքված հայտ՝ ԱԺ ընդունարանի արկղի մեջ, սկզբում՝ նամակների բաժին, հետո՝ լրատվական, թղթապանակ սարքել, բեյջեր տպել, մինչդեռ կարելի էր համացանցի միջոցով»։

 

Լրահոս

Դիտել ավելին