Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ռուսական ռազմակայանի 100 զինծառայողներ մասնակցում են տանկային ստորաբաժանումների վերապատրաստմանը

17 Դեկտեմբեր, 2018 21:35
Հայաստանում ռուսական ռազմակայանի 100 զինծառայողներ մասնակցում են տանկային ստորաբաժանումների վերապատրաստմանը

ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայում, որը տեղակայված է Հայաստանում, տանկային ստորաբաժանումների զինծառայողները ձեռնամուխ են եղել արկերով գործնական կրակային վարժանքների:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում տանկիստները Т-72Б տեսակի տանկով իրականացնում են խնդիրներ՝ կապված առաջացող եւ շարժվող թիրախները ոչնչացնելու հետ: 

Մարտավարական գործողությունների անցկացման ընթացքում զինծառայողները գործնականում սովորում են շրջանցում, ներխուժում եւ հարձակում: Սպաները գործնականում որոշումներ են կայացնում ժամանակակից զինված հակամարտությունների փորձի հիման վրա:

Հայաստանում ռուսական ռազմակայանի մոտ 100 զինծառայողներ մասնակցում են տանկային ստորաբաժանումների վերապատրաստմանը, եւ ներգրավված է մինչեւ 50 միավոր ռազմական տեխնիկա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին