Կարևոր իրադարձություններ

23-ամյա երիտասարդին առևանգելու կասկածանքով ձերբակալվել է չորս անձ. ՔԿ

17 Դեկտեմբեր, 2018 19:01
23-ամյա երիտասարդին առևանգելու կասկածանքով ձերբակալվել է չորս անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է չորս անձ:

2018 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1995 թվականին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ծանոթ անձինք, իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն՝ նստեցնելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, տեղափոխել են ինչ-որ առանձնատուն, պահել այնտեղ և մոտ 8 անհայտ անձանց հետ ծեծի ենթարկել:

Ըստ երիտասարդի հաղորդման՝ այդ ընթացքում ներկա գտնվողներից մեկն ատրճանակով, իսկ մյուսը դանակով սպանության սպառնալիքներ են տվել, հայհոյել, դանակով վնասել աջ ձեռքի դաստակը:

Դեպքի առթիվ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը), որը նույն օրն ստացվել է Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և ընդունվել է վարույթ: 23-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ հատախուզական միջոցառումների    արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից 4-ի ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ:

 

Լրահոս

Դիտել ավելին