Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը մերժել է «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» բողոքը

17 Դեկտեմբեր, 2018 13:28
Վերաքննիչ դատարանը մերժել է «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ 

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Փաշինյանին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ ինչը, սակայն, առաջին ատյանի դատարանը՝ հոկտեմբերի 19֊ի որոշմամբ, մերժել է:

Դատարանի այս որոշումը Հայկ Ալումյանը բողոքարկել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան, բողոքը մակագրվել էր դատավոր Նորա Կարապետյանին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցը ներկայացվել էր դատարան՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին