Կարևոր իրադարձություններ

108 հազարից ավելի անձանց նկատմամբ կիրառվել է վարչական համաներում. Արտակ Զեյնալյան

17 Դեկտեմբեր, 2018 11:38
108 հազարից ավելի անձանց նկատմամբ կիրառվել է վարչական համաներում. Արտակ Զեյնալյան

Այսօր լրագրողների հետ  հանդիպմանն  Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ 108 հազարից ավելի անձանց նկատմամբ կիրառվել է վարչական համաներում,  կարճվել են կատարողական ավելի քան 1 մլն 260 հազար վարույթ։

«Իրականացվել է քրեական համաներում, այս պահի դրությամբ ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, իսկ պրոբացիայի ծառայությունում համաներում կիրառվել է ավելի քան 1000 շահառուի նկատմամբ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ Երևանի երեք և Գյումրիի, Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնել բաժանմունքներ, որտեղ կկարողանան իրենց բուժումն ստանալ դատապարտյալ և ազատազրկված անձինք.

«Դա հնարավորություն կընձեռի ավելի փոքր ռեսուրսների ծախսմամբ ավելի շատ դատապարտյալների ապահովել բարձրակարգ մասնագիտական ծառայություններով և սպասարկմամբ»։

Նրա խոսքով՝ այս կառավարության օրոք սկսել է գործարկվել պատիժը պայմանական վաղաժամկետ կրելու ինստիտուտը. «Այս պահի դրությամբ շուրջ 240 անձ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել դատարանների որոշումների համաձայն, և սա կազմում է ներկայացված միջնորդությունների ավելի քան 1/3-ը։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին