Կարևոր իրադարձություններ

Դեր Զորում 17 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքով

16 Դեկտեմբեր, 2018 21:55
Դեր Զորում 17 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքով

Առնվազն 17 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Սիրիայի Դեր Զոր նահանգում:

Ինչպես հաղորդում է Коммерсантъ-ը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությանը, ավիահարվածը տեղի է ունեցել Հաջին քաղաքից հարավ-արևելք ընկած գյուղի ուղղությամբ: Դամասկոսը բազմիցս մեղադրել է միջազգային կոալիցիային խաղաղ բնակիչների մահվան համար Դեր Զոր նահանգում իրականացվող ավիահարվածների հետևանքով:

Պենտագոնը հերքում է դա: Ամերիկացի զինվորականները պնդում են, որ քաղաքացիական անձանց մահվան պատասխանատվությունն այլ ուժեր են կրում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորումն ԱՄՆ օդուժի աջակցությամբ գրոհ էր սկսել Հաջինում, որը հանդիսանում է «Իսլամական պետության» վերջին հենակետն այդ շրջանում:

 

Լրահոս

Դիտել ավելին