Կարևոր իրադարձություններ

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրներ կան. Հրաչյա Բերբերյան

14 Դեկտեմբեր, 2018 18:11
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրներ կան. Հրաչյա Բերբերյան

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով անգամ՝ այս տարի գրանցվել է մշակովի հողատարածքների 7000 հեկտարով կրճատում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փորձագետ Հրաչյա Բերբերյանը։

Նրա խոսքով, այդքան հողատարածք չի մշակվել։ Խոսքը չարտադրված 300-450 հազար տոննա մրգի ու բանջարեղենի մասին է. «Գյուղատնտեսության նախարարությունը ոչ մի կերպ չի կարողանում մեկնաբանել այդ ամենը, չնայած մենք գիտենք, որ պատճառը հիմնականում պոմիդորի ցեցն էր»։

Չնայած վարչապետի պաշտոնակատարը խիստ հանձնարարական է տվել պայքարել դրա դեմ, բայց Գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի արել, քանի որ մասնագետներ չկային»,–պարզաբանել է Բերբերյանը։

Փորձագետի համոզմամբ՝ իրենք վնասատուների վերացման հստակ պլան ունեն եւ եթե կառավարությանը անհրաժեշտ լինի իրենց օգնությունը, ապա իրենք ամեն կերպ կօգնեն, որ այդ հարցը լուծեն հաջորդ տարում։

«Ինչ վերաբերում է անանսնապահությանը, ապա այս ոլորտի վիճակը շատ ծանր է, իսկ անասունների գլխաքանակը շարունակում է կրճատվում»,–ասաց Հրաչյա Բերբերյանը։  

 

Լրահոս

Դիտել ավելին