Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն ապրում է իր ոչ լավագույն ժամանակները. Խոսրով Հարությունյան

14 Դեկտեմբեր, 2018 15:21
ՀՀԿ-ն ապրում է իր ոչ լավագույն ժամանակները. Խոսրով Հարությունյան

ՀՀԿ-ի վարկանիշը 0%-ից հասել է 4,7 տոկոսի, և սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն կենսունակ է. այսօր հրավիրված ասուլին նման տեսակետ հայտնել է ՀՀԿ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա նշել է, որ աննախադեպ նախընտրական մրցապայքարում բոլոր քաղաքական ուժերը փորձեցին ՀՀԿ-ի հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքել, բոլորը պայքարում էին միմյանց դեմ, բայց բոլորով պայքարում էին ՀՀԿ-ի դեմ:

«ՀՀԿ-ն ապրում է իր ոչ լավագույն ժամանակները և այդ բարդ, դժվար իրավիճակները ՀՀԿ-ն սեփական ուժերով պետք է հաղթահարի»,-ասել է  նա և հավելել, որ դա անհավանական արդյունք էր և եթե նախընտրական պայքարը երկար տևեր, ապա ՀՀԿ-ն կհաղթահարեր հինգ տոկոսի շեմը:

Հարությունյանի կարծիքով՝ ընդդիմության դերը կստանձնի ԲՀԿ-ն, իսկ ԼՀԿ-ն այդքան էլ չի հակադրվի «Իմ քայլը» դաշինքին։ Ըստ նրա՝ այս խորհրդարանը կտարբերվի նախորդներից նրանով, որ քաղաքական մեծամասնության պատգամավորները հմտության պակաս ունեն, ինչն էլ կազդի որակի վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին