Կարևոր իրադարձություններ

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

13 Դեկտեմբեր, 2018 18:14
Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրու, 
Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է 
տեղում:

Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արագած-Արթիկ ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Լրահոս

Դիտել ավելին