Կարևոր իրադարձություններ

Ջավախքում գնացք է վթարվել

13 Դեկտեմբեր, 2018 13:21
Ջավախքում գնացք է վթարվել

«Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացնում է, որ Կարս-Ախալքալաք երկաթգծի՝ Սաթխա-Նինոծմինդա հատվածում գնացքի վագոններ են շուռ եկել: Այս մասին հայտնում են «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման նախագահ Վահագն Չախալյանը:

«Խոսքը բեռնատար գնացքի մասին է, դրա երկու վագոններն են շուռ եկել»,- ասաց նա: Չախալյանը նշեց, որ քանի որ դեպքը րոպեներ առաջ է տեղի ունեցել, այս պահին տեղեկություն չունի տուժածների մասին: Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:  

Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին