Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի եղբորորդին դիրքորոշում չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ

12 Դեկտեմբեր, 2018 19:10
Սերժ Սարգսյանի եղբորորդին դիրքորոշում չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ

Հայկ Սարգսյանն, այսօր՝ դեկտեմբերի 12- ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դիրքորոշում չհայտնեց իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։

11 տարի առաջ տեղի ունեցած սպանության փորձի համար մեղադրվող Հայկ Սարգսյանը խնդրեց դատարանին պարզաբանել, թե ըստ մեղադրանքի՝ մարմնի ո՞ր մասին է կրակվել. «Խնդրում եմ պարզաբանել՝ ըստ մեղադրանքի որովայնը մարմնի ո՞ր մասն ա»,- դատարանից հետաքրքրվեց Հայկ Սարգսյանը։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ամբաստանյալին պարզաբանեց, որ որովայնը մարմնի՝ կրծքավանդակից ներքև գտնվող հատվածն է։ Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն էլ ասաց, որ մեղադրանքի էությունը պարզ է և հասկանալի։ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով, սակայն, մեղադրանքը վերացական է և հասկանալի չէ, թե մարմնի կոնկրետ ո՞ր հատվածին է վնասվածքը հասցվել։

Այսօրվա դատական նիստին դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը. նախ կհարցաքննեն տուժողին, հետո գործով վկաներին, ապա կհետազոտվեն գործում առկա ապացույցները, իսկ վերջում կլսեն ամբաստանյալին։ Այսօրվա դատական նիստը աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հետաձգվեց և նշանակվեց հունվարի 16- ին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին