Կարևոր իրադարձություններ

Ինչպես դիմել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ 2018-ի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար

12 Դեկտեմբեր, 2018 13:16
Ինչպես դիմել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ 2018-ի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000plus.am կայքում հրապարակվել է 2018 թվականի ընթացքում վճարված գումարների վերադարձման համարզինծառայողների ապահովագրության հիմնադրամին դիմելու ուղեցույցը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հիմնադրամից վճարված գումարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել.

Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար

(նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)

Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողզինծառայողի ծնող կամ ամուսին եք

(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)

Եթե Դուք զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք

(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)

Դիմումը եւ փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն սկսած հունվար ամսից մինչեւ փետրվարի 28-ը:

Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը եւ փաստաթղթերը ներկայացնել մինչեւ ապրիլի 30-ը:

Դիմումները եւ փաստաթղթերը պատշաճ կերպ ներկայացնելու պարագայում տասնհինգօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:

Եթե անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված չեն, Ձեր դիմումը կմերժվի:

Վերադարձի համար կարող եք դիմել Հիմնադրամին՝

Էլեկտրոնային եղանակով՝ այցելելով 1000plus.am կայք,

Փոստով՝ ուղարկելով դիմումը եւ փաստաթղթերը ք. Երեւան Վ. Սարգսյան 6, 0010 հասցով,

Կամ անձամբ այցելելով ՀՀ կենտրոնական բանկ՝ Դեղատան փողոցի մուտքից  եւ մուտքագրելով դիմումները եւ փաստաթղթերը:

Բոլոր երեք դեպքերի համար առկա է մեկ միասնական դիմում (եթե դիմել եք էլեկտրոնային եղանակով՝ ապա Ձեր կողմից լրացված տվյալները հանդիսանում են Ձեր դիմումը)»:

Յուրաքանչյուր դեպքի համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին