Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն

11 Դեկտեմբեր, 2018 10:41
Ֆրանսիայում հայտարարվել է  արտակարգ դրություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում արտակարգ տնտեսական եւ սոցիալական դրության ռեժիմ մտցնելու մասին, հայտնում է РИА Новости-ն:

Պատճառը երկրում «անթեւ դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն են, որոնց մեկնարկից ի վեր ձերբակալվել է արդեն ավելի քան 4000 մարդ: «Դեղին անթեւ բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: 

Մակրոնը դատապարտել է բռնությունները, որոնք գրանցվում են բողոքի ակցիաների ժամանակ, նշել, որ այդ հանցանքները արդարացնել հնարավոր չէ:

Մակրոնի խոսքերով, ինքը կարող է հասկանալ ակցիաների պատճառները, կարող է ճիշտ համարել ներկայացվող պահանջները, երկրում ամեն ինչ հարթ չէ ու բողոքելու պատճառներ կան, սակայն չի կարելի այդ կուտակված զայրույթը սպառել ժանդարմներին ծեծելով, ոստիկանական բաժանմունքների վրա հարձակմամբ, առեւտրի կետերի ոչնչացմամբ:

Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից եւ վանդալիզմի համատարած դրսեւորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը, համաձայնել է նաեւ ավելացնել նվազագույն աշխատավարձերը:

Մակրոնը խոստացել է դրանք ավելացնել 100 եվրոյով, բարձրացումը ուժի մեջ կմտնի 2019-ի հունվարին:

Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթեւ բաճկոններին», որոնց միացել են ուսանողներ, ինչպես նաեւ մեծ թվով անարխիստներ երկրի տարբեր հատվածներից:

 

Լրահոս

Դիտել ավելին