Կարևոր իրադարձություններ

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

10 Դեկտեմբեր, 2018 21:23
Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

«Օրինաց Երկիր» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ: Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, մեր համախոհներին և գաղափարակից  ընկերներին: Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի Հանրապետության  և մեր ժողովրդի:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը վերջին 20 տարիների ընթացքում հանդիսանում է ՀՀ առավել ակտիվ քաղաքական ուժերից մեկը: 18 տարի շարունակ ներկայացված լինելով ՀՀ Ազգային Ժողովում ՕԵԿ-ը պայքարել է մեր երկրի անվտանգության, քաղաքացիների սոցիալական պաշտպանության և բարեկեցության, ինչպես նաև արդարության և օրինականության ամրապնդման համար:

250-ից ավելի օրենքները, բազմաթիվ ժողովրդանպաստ ծրագրերը և նախաձեռնությունները ասվածի վառ օրինակն են և նպաստել են հարյուր հազարավոր մեր քաղաքացիների խնդիրների լուծմանը: Աստված պահապան բոլորին»:

 

Լրահոս

Դիտել ավելին