Կարևոր իրադարձություններ

«Քոչարյանի կալանավորումը ուժի անիմաստ ցուցադրություն էր, որ արեց իշխանությունը». Աշոտյան

07 Դեկտեմբեր, 2018 23:23
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
«Քոչարյանի կալանավորումը ուժի անիմաստ ցուցադրություն էր, որ արեց իշխանությունը». Աշոտյան

Այսօր մեր համազգային ցավի հիշատակման և խնկարկման օրն էր, և կարող էր դառնալ մի օր, երբ շատ սիմվոլիկ կերպով այս ագրեսիվ և ինտենսիվ նյարդային քարոզարշավը դառնար համազգային համախմբվածության և համերաշխության հանգրվան:

Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը:

«Ցավոք սրտի, այս դեկտեմբերի 7-ը նորից չդարձավ համազգային համախմբման օր, որովհետև այսօր իշխանությունները, իհարկե, դիտավորյալ կայացրին որոշում հենց այս օրով հրապարակել Հայաստանի երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման մասին որոշումը։ Եվ այս ամենը, իհարկե, պատահական չէ»,- ասել է նա:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական ճնշման, քաղաքական հակառակորդներին վախեցնելու, ուժի անիմաստ ցուցադրության  վարժություն էր, որ արեց իշխանությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին