Կարևոր իրադարձություններ

Գաղտնալսումից հասկացա, որ ԱԱԾ ղեկավարն ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան

06 Դեկտեմբեր, 2018 13:55
Գաղտնալսումից հասկացա, որ ԱԱԾ ղեկավարն ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան

Նախօրեին գաղտնալսման ձայնագրության 2-րդ մասը ներկայիս իշխանություններին զրկեց այն թեզից, որ ՀՀ-ում չկա քաղաքական կոռուպցիա, և դատարաններն անկախ են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը։

«Գաղտնալսումից հասկացա, որ ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մոտեցում ունի և ավելի լավ վարչապետ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա ու հավելեց․

«Ամենացավալին այն է, որ երկրի ղեկավարումը ստանձնած անձնավորությունը, անտեսելով ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերները, արձակուրդ է վերցրել և այլևս պետական կառավարման խնդիրներով չի զբաղվում։ Սա նշանակում է, որ քաղաքական ղեկը լինելու է մի քաղաքական խմբավորման ձեռքում, որը գերադասում է սեփական քաղաքական նեղ շահը պետական շահից»,- ասաց Արմեն Աշոտյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին