Կարևոր իրադարձություններ

Սա արդեն լրջագույն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար. Արթուր Ղազինյան

06 Դեկտեմբեր, 2018 13:17
Հեղինակ՝ Արթուր Ղազինյան
Սա արդեն լրջագույն մարտահրավեր է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար. Արթուր Ղազինյան

«Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչև վերջին «կոպեկը» պետք է վերադարձվի «ժողովրդին» »,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը։

Նա մասնավորապես գրել է.

Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչև վերջին «կոպեկը» պետք է վերադարձվի «ժողովրդին»:

Խոսքը տարբեր գնահատականներով 12-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է:

Ինձ իրոք հետաքրքիր է, կան մարդիկ, որ հավատում են, որ առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնել??

եթե այո, ապա ինչ գործիքներով և մեթոդաբանությամբ???

և հնարավոր է արդյոք այն վերադարձնել <ժողովրդին>, այլ խոսքերով ասած ՀՀ քաղաքացին կստանա ինչ որ մաս այդ փողերից???

P.S. Գերմանիայի վերամիավորումից հետո Արևմտյան Գերմանիայի իշխանությունները սկսեցին այսպիսի մի գործընթաց` Արևելյան Գերմանիայից գողացված և դուրս բերված կապիտալը վերադարձնելու համար: Հաջողվեց վերադարձնել միայն 10%-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին