ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը նշել է, որ այստեղ արտահայտված արմատական փոփոխության տեսակետները ներառված են իրենց ծրագրի մեջ, և ավելին՝ իրենք ունենք նաև ավելի ամբողջական ծրագիր, որտեղ արտահայտված տեսակետներ չկան:
«Բոլորս ասում ենք՝ այս պետք է արվի, այն, բայց նախնական մեկնարկի համար որոշակի հնարավորություն է պետք, իսկ դա մեր երկրից թալանված ահռելի հարստությունը թեկուզ սկզբանական փուլում մասամբ հետ բերելու միջոցով պետք է անել: Դրա համար մենք այլ մեխանզիմ չենք տեսնում, քան անցումային արդարադատությունը, որը ոչ թե այն է, ինչ քննարկվում է հիմա, այլ ավելի ամբողջական արդարադատություն է, որի նստարանին կլինի ամբողջ հանցավոր համագործակցությունը՝ «Մարտի 1-ի» կոալիցիայի ուժերով հանդերձ՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ»,-ասել է նա:
Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ խոսքը չի գնում առանձին անձանց մասին, այլ նկատի ունի տվյալ կազմակերպություններին.
«Միայն այդ թալանը հետ բերելուց հետո կլուծենք աշխատատեղերի, նաև տնտեսական և անվտանգության մյուս հարցերը»: