Կարևոր իրադարձություններ

Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում. Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանին

05 Դեկտեմբեր, 2018 12:16
Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում. Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանին

Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին` լրագրողների հետ զրուցյում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը պատգամավորության թեկնածուներին ԱԱԾ-ով է սպառնում:

«Մեզ ասում են՝ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար: Եթե սա լռության մատնենք, պիտի ասեն՝ ուրեմն ծածկադմփոց են անում, ո՞ւր են նայում մեր իրավապահ մարմինները:

Հիմա կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, եւ դա պետք է անի ընտրություններից առաջ, որ եթե պարզվի, որ մենք դավադրության մեջ ենք, ժողովուրդն էլ իմանա եւ մեր նկատմամբ միջոցներ ձեռնարկի: Իսկ եթե պարզվի դա սուտ է, իմանանք, որ առնվազն ոմանք ստախոս են, ընդ որում՝ էժանագին»:

 

Լրահոս

Դիտել ավելին