Կարևոր իրադարձություններ

Ընդհանրապես, ամբողջ քարոզարշավը շոու է․ Էդմոն Մարուքյան

04 Դեկտեմբեր, 2018 19:44
Ընդհանրապես, ամբողջ քարոզարշավը շոու է․ Էդմոն Մարուքյան
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը Հանրապետական  պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիություից  զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը չի համարում շոու:  «Այստեղ շոուի բան չկա, իսկ, ընդհանրապես, ամբողջ քարոզարշավը շոու է»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը։ 

Էդմոն Մարուքյանն ասում է, որ  իրեն ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ մարդիկ վախեցած են և չեն գալիս իրենց հանրահավաքներին: Իսկ թե ումի՞ց են վախենում, նա չգիտի: «Եթե մարդիկ վախեցած են գալ` Լուսավոր Հայաստանի քարոզարշավը լսելու, ես այդտեղ ֆունդամենտալ մտահոգություն ունեմ: Այստեղ երկու պատճառ կա` իներցիա, և երկրորդը` իրապես մարդկանց վախեցնում են: Իսկ ո՞վ է վախեցնում, դրանով պետք է զբաղվեն իշխանությունները»։ Ժողովո'ւրդ ջան, տակից մեզ պետք չէ օգնել, մեզ վրայից է պետք օգնել: Եթե ուզում եք ընտրել ԼՀ-ին, ընտրեք, վախենալո՞ւ է ԼՀ-ին ընտրելը, հա՞: Ի՞նչ խնդիր կա: Ես հույս ունեի, որ այս ընտրություններում վերացած է լինելու տակից, կողքից, վերևից օգնելը»,- ասաց նա:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին