Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը մոտենում է ավարտին

04 Դեկտեմբեր, 2018 16:31
Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը մոտենում է ավարտին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը մոտենում է ավարտին:

Shabat.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան՝ Արամ Օրբելյանը մանրամասնեց, որ ամենայն հավանականությամբ եթե ոչ այսօր ապա հաջորդ նիստին քննությունը կմոտենա ավարտին:

Օրբելյանի խոսքով՝ պաշտպանները միջնորդություն են ներկայացնում, որպեսզի Վերաքննիչ դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու արդյոք  առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու  կարող է քննարկվել  կալանքի հարցը եւ համապատասխան որոշում կայացվել:

«Այս պահին ավարտվում է նիստի ընդմիջումը, և նիստից հետո պաշտպանները կներկայացնեն իրենց հաջորդ միջնորդությունը»,- ասաց Օրբելյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին